Լրահոս
Օրվա լրահոսը

Չինարիի ամուր ոգին եւ պաշտպանիչ պատն ընդդեմ ազերի դիպուկահարների

Դեկտեմբեր 23,2014 19:15

Տավուշի մարզի Չինարի գյուղի մանկապարտեզի պատին առկա են ադրբեջանական գնդակների բազմաթիվ հետքեր: Գյուղապետ Սամվել Սաղոյանն ասաց, որ գյուղի վերեւի բարձունքներում, ադրբեջանական հենակետերում մշտապես դիրքավորված են ազերի 2 դիպուկահար:

Chinari-2

 

Այս տարվա հունիս-հուլիս ամիսների ադրբեջանական զինուժի գնդակոծություններից հետո համայնքի ավագանու որոշմամբ գյուղի մանկապարտեզը կարճ ժամանակով փակվեց: Ս. Սաղոյանի խոսքերով՝ պետական բյուջեի միջոցներով. «Գեղամի» ՍՊԸ-ի կառուցած պաշտպանիչ պատը մեծապես նպաստում է չինարեցիների անվտանգությանը: 160մ երկարությամբ, 220 սմ բարձրությամբ պատը պաշտպանում է մանկապարտեզի ճանապարհի, գյուղի վերին թաղամասի բնակիչների շարժի անվտանգությունը: Այդ թաղից դպրոց է հաճախում 32 երեխա: Պատն ապահովում է նաեւ գյուղի գերեզմանատան ճանապարհի անվտանգությունը: Անվտանգություն նկատառումներով ձեւափոխվել են Չինարիի դպրոցի դասասենյակների, մանկապարտեզի ննջասենյակների պատուհանները:

Chinari-3

Ս. Սաղոյանը վստահեցնում է , որ չինարեցիներն ոգով ամուր են, պինդ են կանգնած սահմանագոտում: Նա երախտագիտությամբ է նշում Չինարիին աջակցողներին: ՄԱԿ-ի ՓՄՁ աջակցության ծրագրով Չինարիում տեղադրվել են 6մ լայնության, 20 մ երկարության 10 ջերմոցներ : «Սահման» բարեգործական հիմնադրամը 6 ընտանիքի նվիրաբերել է 6մ լայնության, 16 մ երկարության ջերմոցներ: «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը արդեն 3 տարի աջակցում է Չինարիին: Ազերիների գնդակոծությունների հետեւանքով այս տարի գյուղում ցորենի բերքի կորուստ եղավ:  «Դիակոնիան» գյուղին նվիրաբերել է 15 տոննա ալյուր,ամեն ընտանիքի՝ մի պարկ: «Դիակոնիան» Չինարիի բոլոր երեխաներին, ինչպես նաեւ որոշ հաշմանդամ չափահասների, նվիրաբերել է ձմեռային բարձրորակ հագուստ եւ կոշիկներ: Այն ձմռանը ,ամեն ամիս, Չինարիի յուրաքանչյուր ընտանիքի տրամադրում է մեկ արկղ տարատեսակ սնունդ: Բարեգործական հիմնադրամը ամռանը գյուղի երեխաներին, 3 հերթափոխով,հանգստանալու  է տանում «Գուգարք» ճամբար:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031