Լրահոս
Օրվա լրահոսը

Ազերիները կրկին գնդակոծել են Այգեպարը

Դեկտեմբեր 27,2014 15:30

Այգեպարցիները  տներում լույսեր չեն վառում

Այսօր, ժամը 14-ի սահմաններում ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից  7-8 գնդակ է արձակել Այգեպար գյուղի ուղղությամբ: Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը հայտնեց,որ գնդակներն ուղղված են եղել գյուղում շարժվող ավտոմեքենային, տների պատերին եւ տանիքներին: Տուժածներ չկան: Գյուղապետն ասաց, որ այգեպարցիները երեկոյան իրենց տներում լույսեր  չեն վառում, որովհետեւ ադրբեջանական զինուժի համար  դրանք  թիրախ կարող են դառնալ: Նույն պատճառով Այգեպարում տոնածառի վրա լույսեր չեն վառվում:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Կարևորը Նազարը հայոց ,,կաբինետում ,, տոնածառի լույսերի տակ փոքրիկների հետ բոյով ու գահով է չափվում:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031