Լրահոս
Օրվա լրահոսը

860 կգ հերոինի գործով դատին ներկա էր Հայաստանում Վրաստանի դեսպանը

Դեկտեմբեր 28,2014 11:34

«Ոտքի, դատարանն է գալիս»:  Եվ Գորիսի  նստավայրում շարունակվում է  Թուրքիայի քաղաքացի Օսման Ուղուրլու և Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մատեաշվիլու գործով դատական  հերթական նիստը:

Քանի որ նախորդ նիստին ամբաստանյալ Ավթանդիլ Մատեաշվիլին ինքնաբացարկ էր հայտարարել մեղադրող Արմեն Փանոսյանին, պատճառաբանելով, որ մեղադրողն անաչառ չի եղել, կանխակալ վերաբերմունք ունի  գործի ելքի նկատմամբ, ուստի դեկտեմբերի 27-ի նիստին  ներկա  էր մի այլ  մեղադրող` Հայկ Հակոբյանը:

Նիստի քարտուղարը ներկայացնում է 2  ամբաստանյալների ներկայացուցիչներին: Պարզվում է, որ նիստից բացակայում են Օսմանի և Ավթանդիլի թարգմանիչները, ինչպես նաև Օսմանի պաշտպան Վահե Մարգարյանը: «Բոլորն էլ պատշաճ կերպով ծանուցվել են: Նրանք իրենց բացակայության մասին որևէ փաստաթուղթ չեն ուղարկել: Ուստի, նրանց բացակայությունը համարվում է անհարգելի»,-ասում է դատավոր Դավիթ Գրիգորյանը: Փաստորեն, այդ 3 մարդկանց բացակայությունը խոչընդոտ հանդիսացավ նիստը շարունակելուն:

Դատական նիստի դահլիճում էր նաև Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Շորենա Ցիկլաուրին: Նա հրաժարվեց իր այդտեղ գտնվելու նպատակի մասին հարցազրույց տալուց և ասաց, որ հարցազրույցը կլինի միայն դատավարությունն ավարտվելուց հետո:

Դեկտեմբերի 27-ի նիստով  էլ չավարտվեց 860 կգ հերոին տեսակի թմրանյութի գործով դատավարությունը: Այն կշարունակվի 2015 թ. հունվարի 20-ին:

Նշենք, որ այս տարվա հունվարի 17-ին Երևանում ձերբակալվել է Թուրքիայի քաղաքացի Օսման Ուղուրլին: Նա իր ձեռնարկության սեփականությունը հանդիսացող մեքենայի վարորդ էր ընտրել Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մատեաշվիլուն: Թուրքիայի քաղաքացիներ, եղբայրներ Մուստաֆա և  Իսմայիլ եղբայրների թմրանյութը  նրանք Հայաստանով, ապա Վրաստանով և Ուկրաինայով պետք է հասցնեին Եվրոպա: Սակայն Մեղրու անցակետում մեքենան զննման ենթարկելուց՝ մաքսավորները նկատեցին, որ մեքենայի թաքստոցում օտար մարմին կա:   Երևանում  կատարված փորձաքննությունից պարզվեց, որ այն  տնայնագործական եղանակով պատրաստված հերոին տեսակի թմրանյութ է, որը բարեհաջող կերպով Եվրոպա հասցնելու համար Օսմանը կստանար 100 հազար դոլար` Մուստաֆա և Իսմայիլ եղբայրների կողմից:

Ալվարդ ՄԵՍՐՈՊՅԱՆ

 Գորիս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031