Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ` ոստիկանության տեսուչի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում փաստաթուղթ կեղծելու դեպքի առթիվ

Դեկտեմբեր 30,2014 18:01

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ`  ոստիկանության ծառայողի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ:

2014 թվականի դեկտեմբերի 28-ին Վանաձոր քաղաքի բնակչուհի Ա.Գորգինյանը գրավոր հաղորդում է տվել Լոռու մարզային քննչական վարչություն այն մասին, որ ՀՀ ոստիկանության մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչն իր որդու մարմնական վնասվածքներ ստանալու  կապակցությամբ նյութերի նախապատրաստման ընթացքում կազմել է կեղծ բացատրություն:

Բնակչուհին մասնավորապես հայտնել է, որ որդին` Ս.Կիրակոսյանը, մարմնական վնասվածքներով գտնվել է Վանաձորի բժշկական կենտրոնում:

Դեպքի կապակցությամբ ոստիկանության բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի շրջանակներում ոստիկանության տեսուչը, առանց Վանաձորի բժշկական կենտրոն այցելելու և որդուց բացատրություն վերցնելու, կազմել է կեղծ փաստաթուղթ՝ նրանից դեկտեմբերի 14-ին` ժամը 12:30-12:55-ը, բացատրություն վերցնելու մասին, մինչդեռ նա դեկտեմբերի 13-18-ն ընկած ժամանակահատվածում անգիտակից վիճակում գտնվել է Վանաձորի բժշկական կենտրոնում, իսկ դեկտեմբերի 18-ին` մահացել:

Նախապատրաստված նյութերով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում 2014 թվականի դեկտեմբերի 29-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նույն օրը որոշում է կայացվել՝ քրեական գործը, ըստ քննչական ենթակայության, ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու մասին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031