Լրահոս
Օրվա լրահոսը

Թբիլիսիում կայացել է «Վրաստանի Հայ Համայնք»-ի կազմակերպած «Ամանորյա երեկույթը»

Դեկտեմբեր 31,2014 12:50

Դեկտեմբերի 28-ին Թբիլիսիում կայացավ «Վրաստանի Հայ Համայնք»-ի թվով իններորդ «Ամանորյա երեկույթը»: Համայնքի անդամների և ընկերների շրջանակներում նախատոնական երեկույթ անցկացնելու ավանդույթը դրվել է դեռևս 2006թ.-ից:  9 տարի առաջ դրված ավանդույթի համաձայն` 2014թ.-ի Նախատոնական երեկույթը ևս դարձավ ոչ միայն ուրախ և ժամանցային միջոցառում, այլև հնարավորություն տվեց անցյալ տարվա ընթացքում կազմակերպության կատարած աշխատանքի արդյունքներն ամփոփել: Հնարավորություն տվեց միասին ուրախանալ ձեռքբերումներով և համատեղ հաստատել գալիք տարվա ծրագրերն ու գործունեության ուղղությունները: 2014թ. արված աշխատանքի արդյունքներն ամփոփեց «Վրաստանի Հայ Համայնք»-ի երիտասարդական ծրագրերի համակարգող Սլավա Մեժդոյանը, որը նաև հավաքված հյուրերի ուշադրությանը ներկայացրեց կարճամետրաժ ֆիլմ 2014թ. «Վրաստանի Հայ Համայնք»-ի երիտասարդական ենթակառույցների գործունեության մասին:

Ամանորյա երեկույթի սկզբում «Վրաստանի Հայ Համայնք»-ի նախագահ Սամվել Մկրտչյանը ողջունեց հավաքված հյուրերին և հաջողություն ցանկացավ նրանց գալիք 2015թ.-ին: «Անցնող 2014թ. մեր բոլորի կողմից կհիշվի իր շատ կարևոր, երբեմն նաև ճակատագրական իրադարձություններով: Այդ իրադարձությունների մեջ կան ինչպես մեր ափսոսանքն ու անհանգստությունն առաջացնող, այնպես էլ վաղվա օրվա բարեկեցության հանդեպ հույս ու հավատ ներշնչող իրադարձություններ: Չնայած որ մենք այս տարի դեռևս չհասանք մեր հիմնական նպատակին` 2014թ. մեր համատեղ աշխատանքի ընթացքում հաստատված արդյունքները վկայում են, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Իսկ կհասնե՞նք արդյոք մեր հիմնական նպատակին, կախված է մեզանից յուրաքանչյուրից: Կախված է մեր միասնությունից, միաձուլումից և առաջ ընթանալու կամքից` հաղթահարելով դժվարությունները` հանուն երազանքի: Այն փաստը, որ մենք արդեն իններորդ տարին է, որ հավաքվում ենք միասին և նշում ենք գալիք Ամանորը, ինչպես նաև այն, որ ներկաների մեծամասնությունը երիտասարդներ են, ևս մեկ անգամ հաստատում է այն, որ թբիլիսահայերի մեջ Միասնության ոգին դեռևս ուժեղ է, և այդ Միասնության Ոգին մեզ անպայման կհասցնի ցանկալի հաջողությանը: Շնորհավորում եմ Ձեր Գալիք Ամանորը: Ցանկանում եմ, որ 2015թ. դառնա հաջողության և բարգավաճման տարի Ձեր և Ձեր ընտանիքների համար: Ցանկանում եմ, որ 2015թ. դառնա Ձեր, Մեր, Անձնական և Հավաքական բարեկեցության և վերածննդի տարի», -հավաքվածներին դիմեց Սամվել Մկրտչյանը:

«Վրաստանի Հայ Համայնք»-ի Պատանեկան Միության անդամների ջանքերով կազմակերպված «Ամանորյան երեկույթ` 2014» ծրագիրը ներառում էր նաև խաղեր, երգ ու պար, լոտո և այլ բազմաթիվ ժամանցային և ուրախ միջոցառումներ: Հատկապես հարկ է նշել «Պատանեկան Միության Պարային համույթի» ելույթը, որոնք հատուկ երեկույթի համար պատրաստել էին մի քանի համարներ: Նաև ավելացնենք, որ «Ամանորյա երեկույթ` 2014»-ին ներկա էին «Վրաստանի Հայ Համայնք»-ի բոլոր ենթակառույցների ներկայացուցիչներ` պատանիներ, ուսանողներ, երիտասարդներ և ավագ սերնդի ներկայացուցիչներ: Հյուրերի ընդհանուր թիվը կազմում էր ավելի քան 130 հոգի:

«Վրաստանի Հայ Համայնք»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031