Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք դերասանուհին ծաղրել է Ադրբեջանը` նշելով, որ այնտեղից կեղծ դիպլոմ կգնի. (Ֆոտոշարք)

Հունվար 04,2015 15:16

Թուրք դերասանուհի Մյուժդե Առը, որին հեռուստադիտողները հիշում են 80-ական թվականներին սերիալներում բաց տեսարաններում, Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր է Թուրքիայի նախագահական հերթական ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը, հայտնում է haqqin.az-ը:

11891574_ori

Ինչպես հաղորդել է Vesti.Az-ը, դերասանուհին անդրադարձել է նաեւ Էրդողանի նախագահական` «Ասքարայ» նստավայրին: Նա նշել է, որ եթե իրեն հաջողվի հաղթել նախագահական ընտրություններում, ապա նա նախագահական այդ պալատը նկարահանման հրապարակ կդարձնի:

mujde-ar-5

 

Հարցին, թե ինչպես է Մյուժդե Առը պատրաստվում նախագահ դառնալ, եթե բարձրագույն կրթություն չունի, դերասանուհին պատասխանել է. «Ադրբեջանից կեղծ դիպլոմ կգնեմ»:

Müjde-Ar-6

Նկատենք, որ թուրք դերասանուհին, փաստորեն, խոստովանել է, որ գիտի, որ Ադրբեջանում ամեն ինչ հնարավոր է գնել: Բացի այդ, դերասանուհին, ակնհայտորեն ծաղրել է Ադրբեջանը:

Պատրաստեց` Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031