Լրահոս
Օրվա լրահոսը

Կրիշտիանու Ռոնալդուն երրորդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակին»

Հունվար 13,2015 00:50

Ցյուրիխում կայացավ ՖԻՖԱ-ի գալա երեկոն, որտեղ հայտարարվեցին 2014 թվականի ֆուտբոլային դափնեկիրների անունները:

Տարվա լավագույն ֆուտբոլիստի համար սահմանված «Ոսկե գնդակ» մրցանակը, որի համար քվեարկել էին ազգային հավաքականների գլխավոր մարզիչները, ավագները եւ լրագրողներ տարբեր երկրներից, երրորդ անգամ շնորհվեց Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:

Տարվա մարզիչ ճանաչվեց աշխարհի չեմպիոն Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Իոահիմ Լյովը:

Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության 1/8  եզրափակչում Ուրուգվայի դարպասին խփած գոլի շնորհիվ Կոլումբիայի ազգային հավաքականի հարձակվող Խամես Ռոդրիգեսին հանձնվեց տարվա լավագույն գոլի՝ «Պուշկաշի մրցանակը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031