Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-թուրքական սահմանին ռուս զինծառայողի ձերբակալման մանրամասները

Հունվար 13,2015 12:47

ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը ներկայացրել է Գյումրիում 6 հոգանոց ընտանիքի  սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի ձերբակալման մանրամասները:

«Գյումրի քաղաքի դեպքերի հետ կապված ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները ուժեղացված ռեժիմով են աշխատել: Հայ-թուրքական սահմանի ամբողջ տարածքը շրջափակել էին սահմանապահ ջոկատները՝ սպաների գլխավորությամբ:

Հունվարի 13-ի ժ. 00:15-ին Լենինականի սահմանապահ ջոկատի զինծառայողները մոտ 2000 մետր հեռավորության վրա նկատել են պետական սահմանի կողմ շարժվող անհայտ անձի:

Անհայտ անձի մոտենալիս ջոկատի ավագը «կանգնիր» հրաման է տվել, սակայն իրավախախտը շարունակել է առաջ գալ: Այնուհետ սահմանապահը «Կանգնիր, կկրակեմ» հրաման է տվել, սակայն  դա էլ նրան չի կանգնեցրել: Այնուհետ ջոկատի ավագը նախազգուշական մեկ կրակոց է արձակել ԱԿ-74 ինքնաձիգից եւ իրավախախտին ստիպել բերանքսիվայր պառկել գետնին: Նախազգուշական նկատառումներով Բայանդուր բնակավայրից 700 մետր հյուսիս ընկած տարածքում անհայտ անձին ձերբակալել են:

Իրավախախտը քաղաքացիական հագուստով էր, անձը հաստատող փաստաթուղթ չուներ: Նրա մոտ եղել է երեք բջջային հեռախոս, էլեկտրական լապտեր, 6000 դրամ:

Իրականացված միջոցառումների ընթացքում պարզվել է, որ ձերբակալվածը 102-րդ ռազմաբազայի շարքային զինծառայող Պերմյակով Վ.Պ.-ն է», – ասված է մամուլի ծառայության հաղորդագրությունում:

ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության պետ, գեներալ-մայոր Բիրյուկով Վ.Վ.-ի որոշմամբ ձերբակալվածին հանձնել են 102-րդ ռազմաբազայի հրամանատարին՝ կայազորի զինդատախազության եւ ռազմա-քննչական բաժնի ներկայացուցիչների ներկայությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031