Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ի պատասխան գլխավոր դատախազի. ռուսական կողմը խախտել է պայմանագիրը

Հունվար 15,2015 12:26

Այսօր Գյումրիյում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարեց, որ քանի որ ՌԴ զինվորական Վալերի Պերմյակովին մեղսագրվող հանցանքներից առաջինը եղել է զորամասը զենքով լքելը, ուստի հարցը ՌԴ իրավազորության ներքո է:

Պարոն Կոստանյանը նաև ընդունեց այն փաստը, որ խնդիրը բարձրացվել է այն բանից հետո, երբ Պերմյակովը հայտնվեց ՌԴ ռազմաբազայում:

Այդ կապակցությամբ հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը`

1. Հանձնման և ՌԴ սահմանադրության հետ կապված խնդիրները ի հայտ եկան միայն այն ժամանակ, երբ Պերմյակովը ռուս սահմանապահների կողմից հանձնվեց ՌԴ 102-րդ ռազմաբազայի հրամանատարին: Ռուս Սահմանապահները, սահմանը հատելու փորձ կատարողին որևէ իրավունք չունեին հանձնելու որևէ մեկին` բացի ՀՀ իրավապահ մարմիններից:

ՌԴ սահմանապահները խախտել են «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածը, ինչը և հանգեցրել է հանձնման հետ կապված բոլոր խնդիրներին:

2. 1999 թվականին, երբ ՌԴ զինվորականներ Դանիս Պոպովն ու Ալեքսանդր Կամենևը նույն Գյումրիում զենքով լքեցին զորամասն ու կրակ բացեցին պատահական անցորդների վրա, արդյունքում մահացավ 2 հոգի, 10-ը վիրավորվեցին:

Պոպովին և Կամենևին ձերբակալեցին հայ իրավապահները (ոչ առանց քաղաքացիների օգնության) և այդ անձինք դատվեցին Հայաստանի Հանրապետություն` Շիրակի մարզի դատարանում (նախագահությամբ դատավոր Էդվարդ Մանուկյանի):

3. Իրավական տեսանկյունից բացարձակ կարևոր չէ, թե ո՞ր աշխարհագրական տարածքում է տեղի ունենալու հանցագործության մեղավորի դատը: Կարևոր է, թե ո՞ր երկրի դատարանն է այն քննելու:

Այս դեպքում, համաձայն Գևորգ Կոստանյանի, ըստ ամենայնի, Պերմյակովի գործը քննվելու է Գյումրիում ՌԴ կայազորային դատարանը, իսկ գործը վարելու է ՌԴ քննչական կոմիտեի կայազորային 517-րդ քննչական մարմինը:

Վերոնշյալը իրավական հիմք է տալիս պնդելու, որ հարկավոր է, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները հետաքննություն սկսեն այն փաստի շուրջ, թե ինչու են ռուս սահմանապահները հանցագործին հանձնել ռազմաբազայի հրամանատարին: Ինչպես նաև, հարկավոր է քրեական հետապնդման ենթարկել այն սահմանապահներին, ովքեր օգնել են Պերմակյովին խուսափել հայ իրավապահներից:

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վահան Վանական says:

    Երկու դատ եւ երկու դատապարտութիւն պէտք է ըլլայ՝
    Առաջինը՝ Ռուս Զինուորական դատարանը կը դատէ իր ոճռագործ զինուորը
    Երկրորդը՝ Հայ դատախազութիւնը կը դատէ՝ Հայ Հայաստանի մէջ հայ քաղաքացիի սպանութեամբ Ռուս Ոճռագործը.

    Երկու Դատավճիռներն ալ գործադրելի են՝ Թէ Հայաստանի եւ Թէ Ռուսիոյ մեջ.
    Վահան Վանական

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031