Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյան. «Գյումրին շատ ծանր սգալով, բայց նաեւ շատ պայթյունավտանգ է» (Տեսանյութ)

Հունվար 15,2015 14:27

«Ճակատագրի հեգնանքով, երբ հանցագործին դեռ չէին ձերբակալել, ես եւ Լեւոնը ուղիղ եթերում էինք, երբ պարզվեց, որ Ռուսաստանից քննչական խումբ է գալու: Հնարավորինս փորձեցինք մեղմ լինել: Բայց հրաշալի հասկանում էինք, որ նախաքննությունը ձեռքը վերցնելու նպատակ էր հետապնդում: Եվ այդ նույն օրը երեկոյան, երբ ռուսական կողմը մամուլով հայտարարեց, թե քննությունն իրենք են վարելու, մինչեւ բռնելը, բռնելուց հետո էլ հայտարարեցին, թե գտնվում է սահմանապահների մոտ, հասկացանք, որ հետեւանքներ լինելու են:

Երեկ դա Գյումրիում տեղի ունեցածն էր»,-այսօր «Հայելի» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը, որը մասնակցել էր բողոքի ցույցին:

Ըստ նրա, երեկվա հավաքը «կատակ բան չի. Գյումրին շատ ծանր սգալով , բայց նաեւ շատ պայթյունավտանգ է»:

Քաղաքագետի դիտարկմամբ. «Եթե այս բողոքները չլինեին, այսպես, անպատիվ ձեւով, կողքից հետեւել, թե ինչպես է վարվում մի գործի քննություն, երբ անպատկերացնելի ոճիր է եղել»:

Ս.Սաֆարյանի կարծիքով, ռուսական կողմն ամենամեծ հարվածը հասցրեց հայ-ռուսական բարեկամությանը. «Անկեղծ եմ ասում, իրենց արածով: Այս պահվածքով, վերցնել իր տրամադրության տակ, չհասկանալ մարդկանց զայրույթի պատճառները, անհարկի կրքեր գրգռել հենց նույն ռուսական ռազմաբազայի դեմ, եւ կարող էին այդ մասշտաբներով չլինել: Օբյեկտիվորեն, բոլոր հարցերի հասցեատերը ռուսական ռազմաբազան է: Կրեմլ չի կարող գնալ գյումրեցին, հանցագործն այնտեղ է, պատասխանողն այնտեղ է, Հայաստանի իշխանությունները որեւէ բացատրություն չունեն տալու, եթե նրա դուռն են գնում»:

Ինչ վերաբերում է ռուսական քննչական խմբի ներկայությանը, Ս.Սաֆարյանն այս կապակցությամբ ասաց, թե երկու բացատրություն է հնարավոր. «Կամ տեղի է ունեցել սարսափելին, որի մասշտաբների մասին մենք էլ չենք պատկերացնում, միգուցե դիվերսիա է, հատուկ օպերացիա է, չգիտեմ, որի թիրախը կարող էր լինել հայ-ռուսական հարաբերությունները, կամ ՝ռազմաբազան: Կամ մի աշխարհաքաղաքական նշանակության բան է տեղի ունեցել, որ իրենք գլխապատառ եկել են, ու վերցրել են իրենց վրա»:

Նա չբացառեց նաեւ երրորդ տերությունների կողմից ռուսական բազայի «վերբովկա» լինելու շրջանառու վարկածն էլ, կամ ոճրագործին «փրկի»՝ տանի:

Քաղաքագետը կրքեր բորբոքելու մեջ մեղադրում է ռուսական կողմի պահվածը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031