Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Գյումրեցի ցուցարարները հեռացան միայն այն բանից հետո, երբ ԲՀԿ-ական պատգամավորն ու ակտիվիստը տեսան ոճրագործին

Հունվար 16,2015 00:46

Շիրակի մարզի դատախազության մոտից ցուցարարները հեռացան միայն ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ու Կարեն Պետրոսյանի ռուսական ռազմաբազայում պահվող ոճրագործին տեսնելուց հետո: Վերջիններս փոխանցեցին, որ նա իրոք Հայաստանում է, չի  տեղափոխվել ռուսական տարածք, որից հետո նոր միայն գյումրեցիները փոքր-ինչ շունչ քաշեցին:

Այնուհետ գյումրեցիներին հանդիպեց ՀՀ գլխավոր դատախազը, որը մեկ անգամ ևս կրկնեց, որ  ինքը տղամարդկային խոստում է տվել, կդիմի ՌԴ գլխավոր դատախազին հայ իրավապահների քննությանը մարդասպանի գործը հանձնելու, որից հետո նոր միայն ցուցարարները հերթով հեռացան:

 Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    Մէկին ասես ՀՀ գլխաւոր դատախազը «տղամարդկային խօսք տալով» է աշխատում, ծիծաղից ուշագնաց կը լինի:

    Սա գոնէ իրաւաբան է՞: Ծանրամարտիկի տեսք ունի 🙂

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031