Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյան. «Արամ Մանուկյանը ոստիկանության ակունքն է» (Տեսանյութ) 

Հունվար 29,2015 17:15

Նշվեց Արամ Մանուկյանի մահվան 96-րդ տարելիցը

Այսօր պետական եւ ազգային գործիչ, Հայաստանի Առաջին Հանրապետության ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի մահվան 96-րդ տարելիցն է:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ՝ կոլեգիայի անդամներ, բարձրաստիճան սպաներ, հյուրեր իրենց երախտիքի տուրքը մատուցեցին դեռեւս կենդանության օրոք լեգենդ դարձած գործչի հիշատակին: Ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրվեցին Արամ Մանուկյանի կիսանդրուն, մարդ առասպելի, ում ջանքերի շնորհիվ կազմակերպվեց Վանի ինքնապաշտպանությունը, Վասպուրականի հայությունը փրկվեց կոտորածից, ով իր վիթխարի ներդրումն ունեցավ դարասկզբի մեր հաղթանակների ու Հայաստանի Հանրապետության հռչակման գործում:

V.Gasparyan_1

Լրագրողների հետ ճեպազրույցում ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հենց դրանով կարևորեց օրվա խորհուրդը` նշելով, որ հարյուրամյակներով պետություն չունեցող մեր երկրի ներքին գործերի առաջին նախարարը հիմնաքարի դեր ունեցավ. «Նա ոստիկանության ակունքն է, նրանով է ստեղծվել, կայանում և ամրանում ոստիկանությունը…»:

Անմահության ճանապարհ է Արամ Մանուկյանի անցած ուղին, նաեւ՝ պետության պաշտամունքի պատգամ՝ ուղղված սերունդներին:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031