Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանի կարծիքով՝ Անկախության հռչակագրի պաշտպանությունը կարող է դառնալ քաղաքական ուժերի եւ հանրության համախմբման առիթ․ այդ մասին նա այսօր ասաց Հանրային դաշինքի կազմակերպած «Քաղաքական հետապնդումները որպես միահեծան իշխանության հետեւանք» թեմայով հանրային քննարկման ժամանակ։
Քաղաքական գործչի բնութագրմամբ, այսօր ունենք մի իրավիճակ, երբ ՀՀ անկախությանը սպառնում են ոչ թե դրսից՝ այլ պետություններից, այլեւ ներսից՝ ՀՀ իշխանությունը, եւ այդ իմաստով աննախադեպ իրավիճակում ենք։
«Ոչ մի ժողովրդավարական երկրում չեք գտնի քաղբանտարկյալ, որովհետեւ դրա կարիքը չկա, իսկ Նիկոլն ունի դրա կարիքը, որովհետեւ հասարակությանը պետք է վախեցնի։ Մարդիկ վախենում են հանրային միջոցառումներից, հանրային խոսքից․ դա ազդում է հասարակության վրա, բայց ազդում է այն հասարակությունների վրա, որոնք վախկոտ են։ Մենք այդ հասարակությունը չենք։ Ամոթ է, որ մեր հասարակությունն այս ճնշումներին չարձագանքի։ Եվ Նիկոլի ճնշումներն ուժեղանալու են այնքան, ինչքան մեր հասարակությունը տեղի տա եւ դուրս չգա փողոց՝ հակադարձի։ Ինքն ինչքան սեղմեց, մենք չսեղմենք, ինքն ավելի շատ է սեղմելու․ բանտերը կհերիքեն, հոդվածները կհերիքեն, քննիչները կհերիքեն, դատավորները կհերիքեն։ Մի բան է պակաս՝ հասարակության ըմբոստացումը։ Մեր հասարակությունը պետք է պատերազմ հայտարարի այն իշխանությանը, որը մեր Անկախության հռչակագիրն ուզում է պախարակել, շարքից հանել մեր ծննդյան փաստաթուղթը՝ Ալիեւի պահանջով»,- ասաց Արամ Մանուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































