Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա անբարոյականություն է, չի կարելի գնալ Ղարաբաղ, ղարաբաղցիներին հայրենասիրություն սովորեցնել». Սամվել Ֆարմանյան (Տեսանյութ)

Փետրվար 02,2015 14:25

Այսօր ԱԺ նիստում ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն անդրադարձավ Բերձորի դեպքերին, երբ ծեծի էին ենթարկել Հիմնադիր խորհրդարանի անդամներին, այդ թվում՝ Ժիրայր Սեֆիլյանին եւ նրա ընտանիքին:

Սամվել Ֆարմանյանի դիտարկմամբ՝ «Դատապարտելի է բռնության կիրառումը որեւէ ՀՀ քաղաքացու նկատմամբ:  Իրավապահ մարմինները իսկապես պետք է քայլեր ձեռնարկեն եւ ներկայացնեն մանրամասներ: Բայց երկրորդ կողմ կա՝ ինչպե՞ս կարելի է Ապրիլի 24-ը, որը ենթադրաբար ողջ հայության միասնության խորհուրդն ունի, դարձնել ժողովրդի պառակտման առարկա: Ռեժիմի դեմ բոլոր պայքարել ցանկացողները դա կարող են անել եւ պետք է անեն ՀՀ տարածքում: ԼՂՀ-ն ի՞նչ կապ ունի 100-րդ տարելիցն առանց ռեժիմի դիմավորելու հետ: Սա անբարոյականություն է, եւ չի կարելի գնալ Ղարաբաղ, ղարաբաղցիներին հայրենասիրություն սովորեցնել, թե հայությունն անպարտ է: Ղարաբաղցիներն են մեզ սովորեցրել, որ հայությունն անպարտ է: Սա, իմ կարծիքով, անընդունելի երեւույթ է: Եվ ընդհանրապես,  100-րդ տարելիցը բերել հանգեցնել ներքաղաքական որեւէ նպատակի, նշանակում է չճանաչել սրբության ամենավերջին սահմանները»:

Սամվել Ֆարմանյանի այս խոսքը բուռն արձագանք եւ աղմուկ առաջացրեց դահլիճում:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Այո անբարոյականություն է և ցավալին նա է, որ անբարոներին չես բացատրի բարոյականության մասին, չի հասկանա երբեք

  2. Գալուստ Ենոքյան says:

    Ավելացնեմ (կրկնեմ) միտքս…պատերազմը ոչ թե Արցախի սահմանին է այլ Հայաստան երկրի մեջ, ձեր նման «ջեբկիրների» ու ազնիվ աշխտող հայ մարդու միջեվ…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728