Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Պապյան. «Չեմ կարծում, որ եվրոպական դատարանը միանշանակ հօգուտ Հայաստանի որոշում կկայացնի»

Փետրվար 02,2015 17:02

«Թուրքիայի իշխանություններն օգտվում են այն հանգամանքից, որ իրենց ձայնն ավելի լսելի է»,- փետրվարի 2-ին, «Պոստ սկրիպտում» մամլո ակումբում լրագրողներին հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Նրա խոսքերով՝ թուրքական կողմի նամակներն ու ուղերձները բավականին դիվանագիտորեն են գրված՝ արեւմտյան ականջի համար. «Միջին եվրոպացի քաղաքական գործիչը, որը չի խորանա մանրամասների մեջ, տպավորություն է ստանում, որ թուրքերն ուզում են հաշտվել, իսկ հայերը իրենց վատ բնավորության պատճառով չեն ուզում հաշտվել, եւ անընդհատ գերմանացիներին են օրինակ բերում: Թո՛ղ թուրքերն անեն կեսը, ինչ որ անում են գերմանացիները հրեաների համար, մենք սիրով հետները կհաշտվենք եւ անգամ կեղբայրանանք: Չի՛ կարելի կողոպտել մեկին, եւ այդ կողոպուտը պահել, այդ ընթացքում սպանել եւ բռնաբարել, եւ դրա համար ներողություն չխնդրել, հետո ասել՝ եկե՛ք հաշտվենք: Այդպես անհատական մակարդակի վրա չի լինում, ուր մնաց ազգային մակարդակի վրա լինի»:

Անդրադառնալով Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործին՝ Արա Պապյանն ասաց, որ չի կարծում, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միանշանակ հօգուտ Հայաստանի որոշում կկայացնի. «Ընդհակառակը՝ ես կարծում եմ, որ վճիռ կլինի, որ մարդն ունի ազատ արտահայտվելու իրավունք, որպես բացառություն մի քանի նրբություններ կտրվեն: Բայց վճռի բուն էությունը կլինի այն, որ խոսքի ազատությունը չի կարող սահմանափակվել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728