Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե «Հիմնադիր խորհրդարանը» գնում էր Արցախի անկախությունը վտանգելու, թույլ տայիք իրենք իրենց դիմակը պատռեին»

Փետրվար 02,2015 19:07

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով շաբաթ օրը` հունվարի 31-ին  Բերձորի մոտ տեղի ունեցած  իրադարձություններն, ասել է, որ «Հիմնադիր խորհրդարանի» (նախկին «Նախախորհրդարան») անդամները պրովոկացիայի են ենթարկել ոստիկաններին:

«Եթե այդ ուժը սադրող է, եւ գնում էին Արցախի անկախությունը վտանգելու, ապա, թույլ տայիք թող իրենք իրենց դիմակը պատռեին»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Ազատագրական բանակի» ազատամարտիկ, Մահապարտների գումարտակի անդամ Գագիկ Գինոսյանն անդրադառնալով Բերձորի մոտ ոստիկանների կողմից «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին ծեծելու ու նրանց սադրիչներ անվանելու երեւույթին:

Պարոն Գինոսյանի դիտարկմամբ` իր համար մութ է, թե ոստիկաններն ինչ էին ուզում կանխել` արգելելով «Հիմնադիր խորհրդարանի» մուտքն Արցախ, բայց տարածված այն տեսանյութը, որտեղ երեւում է, թե ինչպես են ոստիկանները մահակներով ծեծում «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին, վատ հետեւանքներ կարող է թողնել. «Էլ չասեմ, թե ինչ կլինի, եթե այդ տեսանյութը կարող է դիտել որեւէ մեկ օտար մարդ, կարող է կոտրել որեւէ մեկ հայ մանչի ոգի, որը վաղը պետք է բանակ գնա»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Հ. Գ. Գագիկ Գինոսյանի դիտարկումները Բերձորի դեպքի, «Հիմնադիր խորհրդարանի» սադրիչ լինելու մասին մանրամասները` կարդացեք վաղվա «Առավոտում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Արցախը de facto և de jure «անկախություն» չունի՛,որ այն վտանգեն :

    Արցախի մա՛րզի իշխանիկները սկսում են նմանվել Լիսկային, որ շատ վտանգավոր է Արցախի ապագայի համար: Արցախում ՀՀ քաղաքացի զինվորներն են ծառայում: «Նախագահ» Բակո Սահակյա՛նն էլ է ՀՀ անձնագրով ճանապարհորդում:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728