Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի տնտեսական հնարավորությունների վերաբերյալ համաժողով Իտալիայի Բոլոնիա քաղաքում

Փետրվար 03,2015 17:51

Հունվարի 29-ին Իտալիայում ՀՀ դեսպանության և Էմիլիա Ռոմանիա նահանգի Փոքր և միջին ձեռնարկությունների դաշնության նախաձեռնությամբ Բոլոնիայում գտնվող Դաշնության կենտրոնակայանում կայացավ Հայաստանի տնտեսական և ներդրումային հնարավորություններին նվիրված գործարար համաժողով, որին մասնակցում էին նահանգի տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող 30-ից ավելի փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներ:

Ներկաներին ողջույնի խոսքով դիմեցին Դաշնության նախագահ Պաոլո Գովոնին և արտաքին կապերի պատասխանատու Իզաբելլա Անջիուլին: Նրանք իրենց խոսքում կարևորեցին նման միջոցառումների անցկացումը՝ հույս հայտնելով, որ այն իր նպաստը կբերի Հայաստանի և Էմիլիա Ռոմանիա նահանգի փոքր և միջին ձեռնարկատերերի միջև կապերի ու համագործակցության հաստատմանը:

Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը և դեսպանության աշխատակից Սոնյա Կիարոտոն համաժողովի մասնակիցներին ներկայացրին Հայաստանի տնտեսական իրավիճակն ու ներդրումային դաշտը, զարգացման ծրագրերն ու մակրոտնտեսական ցուցանիշները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված տնտեսության զարգացման նոր հնարավորությունները:

Դեսպան Ղազարյանի և արտաքին կապերի պատասխանատու Իզաբելլա Անջիուլիի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց` կազմակերպել Դաշնության անդամ փոքր և միջին ձեռնարկատերերի առաքելություն Հայաստան:

Միջոցառման ավարտին դեսպանը պատասխանեց իտալացի գործարարների հարցերին, ինչպես նաև հարցազրույց տվեց տեղական լրատվամիջոցներին` Հայաստանի տնտեսական հնարավորությունների վերաբերյալ:

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728