Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանի վերադարձը չեն բացառում. «Մարդ են թե՛ առաջին նախագահը, թե՛ երկրորդը, չեն կարող անտարբեր մնան»

Փետրվար 16,2015 13:55

Այսօր «Հայելի» ակումբում Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը հայտարարեց, որ չի բացառվում՝ սրանք խաղեր են Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի, որ ուզում են քաղաքական դաշտը մաքրել եւ երկու ուժ թողնել՝ միայն իրենք հերթով իրար փոխանցելով իշխանությունը. «Կարծում եմ, այսպես երկար չի տեւի, չեմ հավատում, որ Գագիկ Ծառուկյանը զրկվելու է իր լծակներից: Կուզենայի, որ այս պայքարն անկեղծ լիներ»:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ի պատասխան հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի հետ կապի մասին՝ հայտարարեց. «Ռոբերտ Քոչարյանը մի անձնավորություն է, որը մեծ վաստակ ունի այս երկրի պետականաշինության գործում: Հատկապես այդ տարիներն աչքի են ընկել տնտեսական զարգացման մակարդակով, այն տարբերվում է էապես այսօրվա վիճակից: Բայց մարդ են թե՛ առաջին նախագահը, թե՛ երկրորդը, չեն կարող անտարբեր մնան: Ռոբերտ Քոչարյանը պարբերաբար հանդես է գալիս իր դիտարկումներով, կարծում եմ, որ այս փուլում ինքը հանդես կգա: Ինքը մտահոգ է երկրի եղած վիճակով: Ակնհայտ ասեմ, որ նա այս գործընթացներում կա՝ ես որեւէ բան չեմ կարող ասել»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն, չե՞ք բացառում՝ Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Չեմ բացառում, որովհետեւ այդպիսի տեղեկատվություն չունեմ»:

Հարցին՝ ԲՀԿ-ն այլեւս ընդդիմադի՞ր է, թե՞ շարունակում է այլընտրանք մնալ՝ նա պատասխանեց. «Ֆորմալ մենք ոչ իշխանական ուժ ենք, բովանդակային առումով՝ մենք ընդդիմություն ենք»:

Հարցին՝ ի՞նչ է լինելու հանրահավաքների արդյունքում, եթե ժողովուրդը պահանջի նստացույցեր, այլ քայլեր՝ անելո՞ւ եք՝ Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Նստացույց, պարբերական հանրահավաքներ, պիկետներ, ամեն ինչ հնարավոր է, տակտիկական սցենարները չեմ բացելու: Գնալու ենք բոլոր ճանապարհներով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728