Լրահոս
Օրվա լրահոսը

«Գագիկ Ծառուկյանին հաճոյանալու խնդիր չունեմ». Ծաղիկ Ռուբո

Փետրվար 17,2015 20:30

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը (Ծաղիկ Ռուբոն), անդրադառնում է իր մասին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խորհրդական, ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանի ասածներին:

Հիշեցնենք, որ մարզպետի խորհրդականը ասել էր, թե Ռուբեն Գեւորգյանը արջի ծառայություն է մատուցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին՝ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին ուղղված հայտարարությամբ:

Պատգամավորը նախ ասաց, որ Վոլոդյա Հովհաննիսյանին ազատամարտիկ չի համարում. «Գագիկ Ծառուկյանին հաճոյանալու խնդիր չունեմ, նա իմ ընկերն է, գործընկերն է, իմ կուսակցության առաջնորդն է, բնականաբար, եթե հարց լինի ես իր կողքին եմ՝ առանց հաճոյանալու: Իր ուղղորդած քաղաքականությունն են պաշտպանում ու մեր ընկերության մաքրությունն եմ աշխատում միշտ պահել: Հաճոյանում են այն մարդիկ, որոնք ինչ-որ տեղում ուզում են տեղավորել իրենց մարմինը, ես դրա կարիքը չունեմ: Իմ հայտարարությունը ընդդեմ Մանվել Գրիգորյանի բխել է նրա թույլ տված շատ կոպիտ սխալից, որը կպել է իմ թասիբին, ինքնասիրությանը: Այլ դեպքում երբեւէ թույլ չէի տա ինձ հասարականալ, հասնել նրանց մակարդակին»:

Անդրադառնալով Վոլոդյա Հովհաննիսյանի ասածներին, թե բանտային տարիներին է Ծաղիկ Ռուբոն որոշ գրագիտություն ձեռք բերել, Ռուբեն Գեւորգյանը շարունակեց. «Մանկավարժի ընտանիքից եմ, մայրս ու հայրս վաստակավոր մանկավարժներ են եղել, այո՛, իմ նստած տասը տարիներին այլ բանով չեմ զբաղվել քան ինքնազարգացմամբ: Բա ինչ պիտի անեի,  իհարկե այնտեղ դասական գրականություն պիտի ուսումնասիրեի, գրքեր գրեի: Իմ ժամանակը ճիշտ եմ օգտագործել, իսկ այդ սուտ պատմաբանը թող իրեն տեր կանգնի: Էլի եմ զգուշացնում, ինչպես զգուշացրի իրենց պապաներին՝ այն մարդուն, ում պաշտպանել է՝ Մանվել Գրիգորյանին, թող այդ պատմաբանը կրթաթեզից չխոսի ու տարվի իրենով, քիթն էլ  չխոթի ոչ մի հարցի մեջ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728