Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռիում բացահայտվել է 1 տարի առաջ տեղի ունեցած սպանությունը

Փետրվար 19,2015 19:59

Տաշիր քաղաքի բնակչուհի Զոյա Մկրտչյանի՝ 2014 թվականի հունվարի 27-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ Լոռու մարզային վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել են կատարված սպանության մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում Զ.Մկրտչյանի սպանությունը կատարելու կասկածանքով այսօր ձերբակալվել է Լոռու մարզի բնակիչ Արմեն Խանաղյանը։

Հիշեցնենք, որ 1952թ. ծնված Զ.Մկրտչյանի դին հայտնաբերվել է 2014 թվականի հունվարի 27-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, Տաշիր քաղաքում գտնվող իր բնակարանում՝ բռնության հետքերով։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 ՀՀ Քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728