«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում մասնակցեց քվեարկությանը։
«Քվեարկեցի հանուն մեր երկրում մեծ փոփոխության ու վերակառուցվող Հայաստանի։ Հայաստանի, որտեղ հայերը հիմնականում զբաղված են իրենց երկիրը վերակառուցելով եւ ոչ թե իրար վատություն անելով, իրար հետ կռվելով։ Վերակառուցենք, վերջապես մեր վրայից թոթափենք այս հակադրությունների ընդհանուր ֆոնը եւ սարքենք մեր երկիրը զարգացող երկիր»,- ասաց Նարեկ Կարապետյանը։
Նա հանրությանը կոչ արեց մասնակցել ընտրություններին․ «Գնացեք ընտրության, բերեք մեծ փոփոխություն մեր հայրենակիցներին»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































