Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Հայաստանի շախմատի կանանց հավաքականում փոխվում է միայն 5-րդ խաղացողը

Մարտ 10,2015 15:39 Share

ՖԻԴԵ-ն հաստատել է ապրիլի 18-ից 29-ը Չինաստանի Չենդու քաղաքում կայանալիք շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության մասնակից երկրների ցուցակը: Աշխարհի լավագույն ընտրանու կոչումը վիճարկելու են 10 ուժեղագույն ազգային հավաքականներ` Հայաստանը, Ուկրաինան, Ռուսաստանը, Չինաստանը, Վրաստանը, Ղազախստանը, Լեհաստանը, ԱՄՆ-ը, Եգիպտոսը, Հնդկաստանը:

Հայաստանի առաջատար շախմատիստուհի Էլինա Դանիելյանն Aravot.am-ին հայտնեց, թե ովքեր են ընդգրկվել թիմ: Նրանք են. Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Մարիա Կուրսովա, Լիլիթ Գալոյան եւ Հայաստանի այս տարվա չեմպիոն Սուսաննա Գաբոյան:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` Էլինա Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել