Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Բունդեսթագի պատվիրակությանը

Մարտ 13,2015 14:29

Մարտի 13-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Գերմանիայի «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրի գլխավորած խորհրդարանական պատվիրակությանը։

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունները և կարևորեց երկու երկրների խորհրդարանականների միջև ակտիվ համագործակցությունը, հաճախակի փոխայցելությունները՝ ընդգծելով, որ օրենսդիր մարմինների միջև փոխգործակցությունն իր նպաստն է բերում միջպետական հարաբերությունների ամրապնդմանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ջեմ Օզդեմիրը նշեց, որ սա իր առաջին այցելությունն է Հայաստան, և խորհրդանշական է, որ այն տեղի է ունենում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին։

ՀՀ արտգործնախարարը հյուրին ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ Հայաստանում և արտերկրում կազմակերպվող միջոցառումները։

Էդվարդ Նալբանդյանն ու Ջեմ Օզդեմիրը հանգամանալից մտքեր փոխանակեցին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների և դրանց զարգացման հեռանկարների շուրջ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների համատեղ ջանքերը։

 ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031