Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակին

Հոկտեմբեր 06,2016 16:56

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 6-ին հանդիպեց Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ Իզաբել Դինգիզյանի հետ:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ ուրախ է մեկ տարի անց կրկին Երևանում հանդիպել Իզաբել Դինգիզյանի հետ, ով անցյալ տարի Հայաստան էր այցելել 2015թ. ապրիլին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Իզաբել Դինգիզյանը Էդվարդ Նալբանդյանին ներկայացրեց իր այցելության նպատակներն ու ունեցած հանդիպումների արդյունքները։ Զրուցակիցները համակարծիք էին, որ խորհրդարանական ակտիվ փոխգործակցությունը իր կարևոր նպաստն է բերում միջպետական հարաբերությունների զարգացմանը։

Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց հայ-շվեդական հարաբերությունների առավել զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին՝ բարձրաստիճան այցելությունների կազմակերպմանը, առևտրատնտեսական փոխգործակցության խթանմանը, մշակութային փոխանակումների ակտիվացմանը։

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ս.թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան, դրա ընթացքում Արդբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները, Բաքվի արկածախնդրության հետևանքների վերացմանը և ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջխաղացմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31