Լրահոս
Օրվա լրահոսը

Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից

Մարտ 17,2015 11:15

Մարտի 17-ին, ժամը 07.38-ին ահազանգ է ստացվել, որ Հ-26 միջհամայնքային ավտոճանապարհի Կողբ-Նոյեմբերյան հատվածում «Ման» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (բեռնված չէ) մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և սահել ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հետադարձ կապով պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Կիրանց գյուղի մոտակայքում:
Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «ՄԱՆ» մակնիշի (վարորդ Զ. Մ.) 244 OV 61 պետհամարանիշի ավտոմեքենան:
***

Մարտի 17-ին, ժամը 05.15-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհին` Սարավան գյուղի մոտակայքում, «ԳԱԶել» մակնիշի բեռնատար ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԳԱԶել» մակնիշի 07 OL 771 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան խափանվել է. հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայի վարորդին և 2 ուղևորի տեղափոխել են Վայք քաղաք:

***

Մարտի 17-ին, ժամը 02.28-ին ահազանգ է ստացվել, որ Շուռնուխ-Կարմրաքար ավտոճանապարհին «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն միջպետական Մ-2 ավտոճանապարհի Շուռնուխ-Կարմրաքար ավտոճանապարհին` Դավիթ-Բեկ գյուղի մոտակայքում, արգելափակումից դուրս են բերել «Տոյոտա» մակնիշի 58 OC 005 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Մարտի 17-ին, ժամը 01.32-ին ահազանգ է ստացվել, որ Մ-11 միջպետական ավտոճանապարհի Քարվաճառ-Սոթք հատվածում՝ ոլորանների վրա, «Ֆորդ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ֆորդ» մակնիշի 34 CD 608 պետհամարանիշով բեռնատարը:

 ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031