Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին հրավիրեցին Հիսուսի մահվան հիշատակի երեկոյին

Մարտ 20,2015 15:22

 

Թակում էին բոլորի դռները, կրոնական գրքեր  բաժանում

 

Մարտի 20-ին Նոյեմբերյան քաղաքում գտնվող տանս դուռը թակեցին երկու կին՝ Նոյեմբերյան քաղաքի մոտ 45-ամյա բնակչուհի  եւ 40-ամյա երեւանցի  Քրիստինան: Նրանք, ինչպես նախորդ տարի,  մեզ հրավիրեցին ներկա գտնել Հիսուսի  մահվան հիշտակի օրվան նվիրված միջացառումներին, որոնք  կկայանան  ապրիլի 3-ին, ժամը 19.30-ին  Նոյեմբերյան քաղաքի նախկին շուկայում գործող հարսանյաց սրահում եւ ապրիլի 12-ին, ժամը 13.30-ին՝ Դեբեդավան գյուղի նախկին ակումբի դիմացի  տանը :

Նրանք թակում էին բազմաբնակարան շենքի բոլոր բնակարանների դռները, փակ դռների արանքում թողնում իրենց բրոշյուրները: 40-ամյա երեւանցի  Քրիստինան, ով մի ժամանակ վարձով բնակվել է Նոյեմբերյանում, ասաց, որ մշտապես «Առավոտում» կարդում է  Եհովայի վկաների մասին մեր հրապարակումները:  Նա հայտնեց, որ արդեն 20 տարի է, ինչ ինքը  Եհովայի վկա է: Չամուսնացած այդ  աղջկան հարցրինք՝ Եհովայի վկաները մերժում են զենք վերցնել, եթե  ադրբեջանցիները մեզ վրա զենքով  հարձակվեն, ինչպե՞ս ենք պաշտպանվելու: Նա ասաց, որ միշտ էլ կարելի է հարձակման դեմ հնար գտնել, Երեւանում մեկը ցանկացել է  իրեն կողոպտել, ինքը հակահարված է  հասցրել: Հարցրինք՝ իրենք մերժում ենք արյան փոխներարկումը, եթե շատ  արյուն կորցրած անձի կյանքը փրկելու համար  արյուն հարկավոր լինի, ի՞նչ է արվելու: Քրիստինան ասաց, որ արյան փոխներարկման հետեւանքով շատերը վարակվում են  ՁԻԱՀ-ով եւ  հեպատիտ C-ով: Նրան հարցրինք, թե  ո՞ւմ փողերով  է ինքը Երեւանից Նոյեմբերյան ժամանել, որտե՞ղ է հյուրընկալվել: Պատասխանեց,որ  իր քրոջ նվիրաբերած փողով է Նոյեմբերյան եկել, Նոյեմբերյանում  ընկերների  տանն է ապրում: Զրույցին ներկա գտնվող հարեւաններիցս  մեկն ասաց, որ  Նոյեմբերյան գալու համար քույրը նրան միշտ փող չի տա:

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031