Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիտության աշխարհում» հանդեսն արժանացավ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ոսկե մեդալի

Մարտ 20,2015 14:53

Ս.թ. մարտի 20-ին` ՀՀ ԳԱԱ նախագահությունում, հանդիսավորությամբ նշվեց «Գիտության աշխարհում» գիտահանրամատչելի հանդեսի 10-ամյակը: Շնորհավորական ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունների եւ ԲՈՒՀ-երի ներկայացուցիչներ:

Բարձր գնահատելով գիտության եւ կրթության ոլորտում «Գիտության աշխարհ» հանդեսի դերը` ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ամսագրին շնորհեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ոսկե մեդալ: ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը  գիտության պետական կոմիտեի ոսկե մեդալ շնորհեց հանդեսի գործադիր տնօրեն Ալբերտ Սարգսյանին: Գիտության պետական կոմիտեի պատվոգրեր շնորհվեցին հանդեսի խմբագրակազմի հումանիտար բաժանմունքի խմբագիր Ալբերտ Խառատյանին եւ հանդեսի պատասխանատու քարտուղար Նարինե Վարդանյանին: ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ամսագրի կայացման գործում մեծ ավանդի համար ՀՀ ԳԱԱ վաստակագրեր շնորհեց  ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ Ազատ Նորավյանին եւ Ալբերտ Կիրակոսյանին, հանդեսի հրատարակիչ «Էդիտ Պրինտ» հրատարակչության տնօրեն Մկրտիչ Կարապետյանին:

Շնորհակալական ելույթով հանդես եկավ «Գիտության աշխարհում» գիտահանրամատչելի հանդեսի խմբագիր Էդուարդ Ղազարյանը` կարեւորելով գիտահանրամատչելի գրականության դերը գիտական արդյունքների տարածման եւ  հանրամատչելի քարոզչության գործում: Նա հատուկ շնորհակալություն հայտնեց հանդեսի մշտական բաժանորդներին, որոնց թվում են ՀՀ ԳԱԱ-ի կազմակերպությունները, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը, ՀՀ  սփյուռքի նախարարությունը, ԵՊՀ-ն, ԵՊՃՀ-ն եւ այլն:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031