Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցադրություն Փարիզի Հոլոքոստի հուշահամալիրում

Ապրիլ 03,2015 19:55

Ապրիլի 2-ին Փարիզի Հոլոքոստի հուշահամալիրում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցադրության բացման պաշտոնական արարողությունը՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի և հուշահամալիրի նախագահ Էրիկ դը Ռոթշիլդի գլխավորությամբ:

4130_hq

Նախքան պաշտոնական բացումը, դեսպան Չիտեչյանը հուշահամալիրի ղեկավարության հետ շրջեց ցուցասրահներով՝ ցուցադրության պատասխանատուներ, պատմաբան Իվ Տերնոնի և Կլեր Մուրադյանի ուղեկցությամբ: Այնուհետև հուշահամալիրի ամֆիթատրոնում մեկնարկեց բացման արարողությունը, որին ներկա էին ֆրանսիացի քաղաքական գործիչներ, հետազոտողներ, լրագրողներ և հարյուրավոր հյուրեր: Բացման խոսքով հանդես եկան դեսպան Չիտեչյանը, Էրիկ դե Ռոթշիլդը, Իվ Տերնոնը և Կլեր Մուրադյանը:

Իր խոսքում դեսպան Չիտեչյանն ընդգծեց բացառիկ ցուցադրության կարևորությունը՝ նախաձեռնության համար շնորհակալություն հայտնելով Հոլոքոստի հուշահամալիրի նախագահին և ցուցադրության պատասխանատու հետազոտողներին: Դեսպանն առանձնահատուկ արժևորեց Հոլոքոստի հուշահամալիրի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի վերջին տարիներին հաստատված համագործակցությունը` գոհունակությամբ հայտնելով, որ մոտ ապագայում երկու հաստատությունների միջև հարաբերություններն էլ ավելի կխորանան՝ համագործակցության պայմանագրի կնքմամբ: «Մեր պայքարը քաղաքակրթական պայքար է: Մենք ելնում ենք այն սկզբունքից, որ այս աշխարհում մարդու առաքելությունը վայրագություններ իրականացնելու մեջ չէ: Մեր պայքարն ուղղված է մարդու պատկերի և առաքելության խեղաթյուրման դեմ: Պայքար, որի նպատակն է պաշտպանել մարդկային էությունն ու արժանապատվությունը», – ավարտեց իր խոսքը դեսպանը:

Բացման արարողության պաշտոնական մասի ավարտից հետո ցուցադրվեցին Ավրորա Մարդիգանյանի «Խոշտանգված Հայաստան» գրքի հիման վրա 1919թ. նկարահանված «Հոգիների աճուրդ» և պատմավավերագրական «Ցեղասպանության որբեր» ֆիլմերը:

Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցադրությունը Հոլոքոստի հուշահամալիրում կշարունակվի մինչև սեպտեմբերի 27-ը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930