Լրահոս
Օրվա լրահոսը

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքում իրականացվում են բարեկարգման ու կանաչապատման աշխատանքներ

Ապրիլ 04,2015 15:07

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայցի շրջանակում ծանոթացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շուրջ 108 հա տարածքում իրականացվող բարեկարգման ու կանաչապատման աշխատանքների ընթացքին: Համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում իրականացվում են ճեմուղիների քայքայված հատվածների վերականգնման, ոռոգման և գազաբաշխիչ ցանցերի խողովակների ներկման, անտառպուրակային հատվածի մաքրման, կանաչ տարածքների ճմապատման, սիզամարգերի թարմացման ու ծաղկապատման աշխատանքներ:

Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ արդեն իսկ ամբողջությամբ վերակառուցվել ու թարմացվել է Ծիծեռնակաբերդի խճուղուց հուշահամալիր բարձրացող մայր ճանապարհը և Մարզահամերգային համալիրից Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհահատվածը: Ամբողջությամբ փոխվել են նաև ճանապարհահատվածների քայքայված եզրաքարերը: Զեկուցել է նաև, որ հուշահամալիրի ողջ տարածքում արդիականացվել է արտաքին լուսավորության համակարգը, ներկվել ու թարմացվել են նստարանները, տեղադրվել շուրջ 150 նոր աղբաման: Նաև նշվել է, որ կառուցվել են թեքահարթակներ՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար հուշահամալիրի տարածքը հարմարեցնելու նպատակով, իսկ տարածքը միջանցիկ երթևեկից զերծ պահելու նպատակով շարունակվում են արգելափակող նոր սյուների տեղադրման աշխատանքները:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա հսկողության տակ պահել բարեկարգման և կանաչապատման աշխատանքների ընթացքն ու սահմանված ժամկետներում դրանց ավարտման ապահովումը: Շրջայցի շրջանակում քաղաքապետին են ներկայացվել նաև հուշահամալիրի տարածքում տեղադրված 21 նոր ցայտաղբյուրները: Ի դեպ, ինչպես ցայտաղբյուրների տեղադրումն, այնպես էլ հուշահամալիրի տարածքում երկու նոր հասարակական սանհանգույցների կառուցումն իրականացվել է «Երևան Ջուր» ընկերության կողմից:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչություն  

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930