Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ շախմատիստներն աշխարհի առաջնությունում առաջատարների շարքում են

Ապրիլ 14,2016 15:30

Աբու-Դաբիում ընթացող շախմատի ուսանողների աշխարհի առաջնությունում նախատեսված ինը տուրից վեցն արդեն խաղացվել է:

Տղամարդկանց մրցաշարում գերազանց մրցելույթ է ունենում Հովհաննես Գաբուզյանը: Հայաստանցի գրոսմայստերը մեկնարկային հինգ տուրերում բոլոր մրցակիցներին պարտության մատնելուց հետո երեկ ոչ-ոքի արեց եւ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մեր երկրի մյուս երկու ներկայացուցիչները՝ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը 4,5 միավորով ընթանում է  4-րդ տեղում, իսկ Տիգրան Ս. Պետրոսյանը՝ 8-րդ: Նա իր անվան դիմաց գրանցել է 4,0 միավոր:

Իրեն լավագույն կողմերով է դրսեւորում նաեւ կանանց պայքարին մասնակցող Հայաստանի չեմպիոն Մարիա Գեւորգյանը, որը 4,5 միավորով 3-րդ հորիզոնականում է:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930