ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տուգանել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանին 200 հազար դրամով։
Ըստ որոշման՝ Կարապետյանին տուգանել են կուսակցության նախագահի պարտականություններն ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի և եկամուտների հայտարարագիրը չներկայացնելու համար։
«Հանձնաժողովի կողմից 2026 թվականի հուլիսի 13-ի թիվ ՎԻՎ/104/2026 որոշմամբ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով նախատեսված Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամի, իսկ այլ ղեկավար մարմնի դեպքում այդ մարմնի անդամի 2026 թվականի պաշտոնեական պարտականություններն ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի և եկամուտների հայտարարագիրը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, Հանձնաժողովի գրավոր ծանուցման հիման վրա չներկայացնելու համար Սամվել Սարգսի Կարապետյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի՝ 200 000 ՀՀ դրամի չափով»,-նշված է ԿԿՀ-ի կայացրած որոշման մեջ։
Նկատենք, որ Սամվել Կարապետյանն առ այս պահը գտնվել է տնային կալանքի տակ, իսկ կուսակցության նախագահի պարտականություններն ստանձնելու ժամանակ՝ 2026 թվականի փետրվարին, դատարանի որոշմամբ սահմանափակված են եղել նրա շփումների շրջանակը, արգելվել միասին ապրող անձանցից բացի այլ անձանց հետ հաղորդակցվելը։
Կարդացեք նաև
ԿԿՀ որոշումն ուժի մեջ է մտնում Սամվել Սարգսի Կարապետյանին այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) հաջորդող օրվանից։


















































