Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ նախագահը հրաժարական տալու, վարչապետին տեսնելու ու ՔՊ-ական ընկերների հետ հարաբերությունները պահելու մասին

Հուլիս 21,2026 17:56 Share

«Դուք երբևէ մտածե՞լ եք հրաժարական տալու մասին, և ի՞նչ հարաբերություններ ունեք ձեր նախկին գործընկերների հետ». այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Վահագն Հովակիմյանից հետաքրքրվեց լրագրողներից մեկը՝ շեշտելով նրա քաղաքական անցյալը՝ ՔՊ հիմնադիր անդամ, որը մանդատը վայր դնելով ու կուսակցությունից դուրս գալով ստանձնեց ԿԸՀ նախագահի պաշտոնը։

ԿԸՀ նախագահը հարցի պատասխանը սկսեց ձևակերպել՝ շատ հեռվից գալով, հիշելով իր անցած ուղին։ Մասնավորապես, որ 1996-ին բանակից է վերադարձել, ընդունվել համալսարան ու սկսել այն ժամանակ որպես նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի աջակից։

«Կան մարդիկ, որոնց հետ այդ ժամանակ ընկերներ ենք եղել, հիմա իմ հասցեին թույլ են տալիս վիրավորական որակումներ տալ, քավ լիցի»,- ասաց Հովակիմյանը։

«ԿԸՀ նախագահի պաշտոնին հավակնելով ու ընտրվելով՝ առավել քան հարազատ եմ մնացել այն գաղափարներին, որոնք ունեցել եմ մինչև քաղաքական գործունեություն ծավալելս ու ծավալելու ընթացքում։ Իմ ամբողջ գործունեությունը նվիրված է եղել նրան, որ նպաստեմ, որպեսզի Հայաստանում ընտրություններն անցնեն ազատ, արդար, թափանցիկ»,- ասաց Հովակիմյանը։

Վերադառնալով բուն հարցին՝ Հովակիմյանն ասաց, որ ՔՊ-ում կան մարդիկ, որոնց հետ տարիների ընկերություն են ունեցել, և որքանով թույլ է տալիս ժամանակն ու զբաղվածությունը, փորձում են պահպանել այն։ Հովակիմյանն ասաց նաև՝ վերջին վեց ամսվա ընթացքում չի կարողացել շփվել իր պաշտոնյա ընկերների հետ։

Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ավելի քան մեկ տարի կլինի, որ չի հանդիպել։

Հրաժարական տալու առնչությամբ ասաց, որ չի մտածում դրա մասին. «Եթե ես երբևէ համարեմ, որ թերացել եմ, եթե տեսնեմ, որ մեծ վնաս եմ տվել ՀՀ-ին, կարող է մտածեմ հրաժարականի մասին»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031