Լրահոս
Օրվա լրահոսը

Թեղուտի հանքավայրին ահով են սպասում

Ապրիլ 13,2015 23:59

Խորհրդային շրջանում Նոյեմբերյանի դեղձի այգիներն ամեն տարի մոտ 30 հազար տոննա բերք էին տալիս: 1990-ական թվականներին հանրապետությունում տիրող վառելիքաէներգետիկ ճգնաժամի պատճառով այգիների ոռոգման գործը վատթարացավ, դեղձի այգիների մեծ մասը հատվեց:  2000-2003 թթ. ԻՖԱԴ կազմակերպության կողմից Հայաստանին տրված վարկային միջոցներով հիմնվեց 350 հա դեղձի այգի, մենատնտես գյուղացիներն իրենց տարածքներում դեղձի այգիներ հիմնեցին:

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի պոչամբարից արտանետումների հետեւանքով պարբերաբար Դեբեդը մոխրագույն է դառնում: Դեբեդի հովտի այգեգործները դժգոհում են, որ այդ ջրով այգիները ջրելու դեպքում դեղձենու բունը պատվում է սպիտակ փառով, հողը պնդվում, կարծես բետոնապատ է դառնում: Ախթալայի լեռնահարստացման ֆաբրիկայի, Ալավերդու պղնձաձուլական գործարանի գործունեության հետեւանքով Դեբեդն աղտոտվում է:

2008թ. օգոստոսի 22-ին այն ժամանակ ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը Պտղավան այցելության ժամանակ այգեգործները հարց բարձրացրին դեղձի այգիները սնուցող Դեբեդի ջրի աղտոտվածության մասին: Ա. Գեւորգյանն ասաց, որ Դեբեդի ջուրը Երեւանում լաբորատոր փորձաքննության ենթարկելու համար գյուղնախարարությանը հանձնարարական է տրվել, որ բնապահպանության նախարարությունը երկարաժամկետ մոնիտորինգ է անելու գործարանների կողմից գետ նետվող արտանետումների նկատմամբ:

Ա. Գեւորգյանը այն ժամանակ կարծիք հայտնեց, որ շուտով կգտնվի հարցի լուծումը: 7 տարի է անցել, հարցի լուծումը այդպես էլ չի գտնվել: Դեբեդի հովտի պտղաբույծները մտահոգված են, որ Թեղուտի բազմամետաղային հանքավայրը շահագործման հանձնելուց հետո ծանր մետաղներով Դեբեդի աղտոտվածությունը կավելանա, Նոյեմբերյանի դեղձը վտանգավոր կդառնա մարդկանց առողջության համար:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930