Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ ՊԲ-ն կատարել է զորվարժություններում առաջադրված բոլոր խնդիրները

Ապրիլ 17,2015 18:01

Այսօր տեղի է ունեցել ապրիլի 13-16-ը անցկացված զորամասերի հրամանատարների ու նրանց տեղակալների հավաքների և բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքների ամփոփում, որին ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչներ և հանրապետության ուժային կառույցների ղեկավարներ:

Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հհրամանատարը կարևորել է նման հավաքների և դրանց զուգահեռ անցկացվող զորավարժությունները բանակի մարտունակության բարձրացման գործում և նշել, որ այսուհետ ևս բանակաշինության խնդիրները լինելու են երկրի իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Վերլուծելով անցկացված հավաքների և բազմաստիճան զորավարժության արդյունքները՝ նշվեց, որ դրանք անց են կացվել կազմակերպված ու բովանդակալից, կատարվել են առաջադրված բոլոր խնդիրները, իսկ ներգրավված զորամասերը մեծ առաջընթաց են արձանագրել այդ միջոցառումները կազմակերպելու և անցկացնելու գործում:

Վերջում համաբանակային կարևորության այս միջոցառումներին ակտիվ մասնակցության և ցուցաբերած բարձր արդյունքների համար մի խումբ սպաներ պարգևատրվել են պատվոգրերով, արժեքավոր նվերներով և արժանացել դրամական խրախուսման:

 ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930