Լրահոս
Օրվա լրահոսը

Վաչե Գաբրիելյանը մտահոգություն հայտնեց Գյումրի-Կարս երկաթգծի չշահագործվելու առնչությամբ

Ապրիլ 21,2015 17:31

Ապրիլի 20-ին ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը Նյու Յորքում մասնակցեց միջազգային ֆինանսական կառույցների հետ ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի կողմից կազմակերպված բարձր մակարդակի հանդիպմանը:

«Զարգացման ետ-2015 օրակարգի և կայուն զարգացմանն ուղղված ֆինանսավորման համատեքստում ներդաշնակ և համակարգված համագործակցություն» խորագրով նիստին մասնակցեցին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահը, Թուրքիայի փոխվարչապետը, Կոլումբիայի, Շվեդիայի, Նիդերլանդների, Եթովպիայի, Թունիսի ֆինանսների և զարգացման նախարարները, ինչպես նաև միջազգային համագործակցության և զարգացման հարցերով ԵՄ հանձնակատարը: Հանդիպմանը հրավիրված էին նաև միջազգային ֆինանսական կառույցների, այդ թվում` Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Առևտրի միջազգային կազմակերպության և Առևտրի և զարգացման ՄԱԿ համաժողովի բարձրաստիճան ներկայացուցիչները:

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Գաբրիելյանն իր ելույթում անդրադարձավ հանրային ֆինանսների կառավարման ոլորտում համաշխարհային զարգացումներին և տարբեր միտումներին, մասնավորապես, ցածր միջին եկամուտ ունեցող երկրների ֆինանսական համակարգերի տեսակետից` ներկայացնելով միջազգային ֆինանսական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը, մասնավորապես, ենթակառուցվածների ֆինանսավորմանն ուղղված նախագծերի շրջանակներում: Այդ համատեքստում ընդգծվեց գոյություն ունեցող ենթակառուցվածքների արդյունավետ օգտագործման կարևորությունը, ինչպես նաև շարժունակության և տրանսպորտի զարգացման էական նշանակությունը Հայաստանի համար` հաշվի առնելով վերջինիս կառուցվածքային լուրջ սահմանափակումներն ու դրանցից բխող խնդիրները:

Իր ելույթում փոխվարչապետ Գաբրիելյանը մտահոգություն հայտնեց Հայաստանին ապօրինի շրջափակման ենթարկելու հետևանքով Գյումրի-Կարս երկաթգծի չշահագործվելու առնչությամբ` միևնույն ժամանակ  անարդյունավետ համարելով նման վարվելակերպը պատմական փաստերի` Հայոց Ցեղասպանության, ինչպես նաև Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հովանավորման հետ կապելը:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930