Լրահոս
Օրվա լրահոսը

Բարսելոնա Սուրբ Ջուզեպ Օրիոլ եկեղեցու զանգերը հչեցին 100 անգամ 

Ապրիլ 23,2015 17:33

Ս.թ. ապրիլի 21-ին Սանտա Կոլոմա դե Գրամենետ քաղաքի Բարսելոնա Սուրբ Ջուզեպ Օրիոլ եկեղեցու զանգերը հնչեցին 100 անգամ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության 100 – րդ տարելիցի, այնուհետև Ռիու (Riu) մշակութային կենտրոնում տեղի ունեցավ լուսանկարիչ Անդրեու Ֆերնանդեսի (Andreu Fernandes) «Հայաստան. 100 տարի անց» լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողությունը, որի գլխավոր լուսանկարը Ցեղասպանությունը վերապրած Սուրեն Միրաքյան Տիգրանյանի լուսանկարն է, ով ծնվել էր 1909թ. Զմյուռնիայում. նրա ընտանիքը, ցեղասպանությունից փրկվելով, ապաստան էր գտել Հունաստանում, այնուհետև Արգենտինայում, ապա Բարսելոնայում, որտեղ և մահացել է 2010թ.` 101 տարեկան հասակում: Ցեղասպանությունը վերապրածի որդին խորհրդանշական մոմ վառեց՝ ի նշան անցյալի հիշողության ու լուսավոր ապագայի, և մեկ րոպե լռությամբ հարգվեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը:

Ա. Ֆերնանդեսը, Հայոց Ցեղասպանության 99-ամյա տարելիցին լինելով Հայաստանում և Արցախում, ցուցասրահում մի շարք լուսանկարներ է ներկայացրել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի, մասնավորապես Կատալոնիայի հայերի առօրյա կյանքից, թե ինչպես են ապրում և պայքարում հայերը ցեղասպանությունից հարյուր տարի անց:

Բացման արարողության վերջում Կատալոնիայի Արարատ Հայկական Միությանը կից գործող ԱՅԲ Մեսրոպատառ դպրոցի սաները հայերեն արտասանեցին հատված «Ղողանջ եղեռնական»-ից, չնայած մասնակիցների մեծ մասի հայ չլինելուն՝ պահը շատ զգացմունքային և հուզիչ էր բոլորի համար:

Միջոցառմանը ներկա էին Սանտա Կոլոմա դե Գրամենետ քաղաքի քաղաքապետ և Կատալոնիա խորհրդարանի պատգամավոր Նուրիա Պառլոնը ( Núria Parlón), Կատալոնիա խորհրդարանի պատգամավոր Ֆեռան Պեդրետը (Ferran Pedret), « Նոու Կատալանս» ( Nous Catalans) հիմնադրամի պատվիրակությունը Անխել Կոլոմի (Angel Colom), գլխավորությամբ, ինչպես նաև հասարակական, մշակութային և քաղաքական այլ գործիչներ:

Իսպանիայում Հայաստանի դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930