Լրահոս
Օրվա լրահոսը

Իրինա Ալեգրովա. «Ավելի քան 1,5 միլիոն անմեղ մարդ սպանվել է այն բանի համար, որ համակրում էին Ռուսաստանին»

Ապրիլ 23,2015 23:54

Երգչուհի Իրինա Ալեգրովան հանդես է եկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձով.

«Իմ սիրելի ընկերներ: Այսօր հատուկ օր է: Այսօր սարսափելի օրվա տարելից է`հարյուր տարի առաջ տեղի է ունեցել Օսմանյան Թուրքիայի տարածքում ապրող հայերի զանգվածային Ցեղասպանություն` XX դարում զանգվածայն Ցեղասպանության առաջին փաստը: Ավելի քան մեկ ու կես միլիոն անմեղ մարդ սպանվել է երկու շաբաթվա ընթացքում` ամենագազանային, ամենաանմարդկային միջոցներով` ուղղակի այն բանի համար, որ նրանք քրիստոնյաներ են եղել, ուղղակի այն բանի համար, որ նրանք համակրում էին Ռուսաստանին:

Մենք երբեմն մեզ հաշվետվություն չենք տալիս այն բանում, թե դա որքան մոտ է մեզ: Բառացիորեն օրերս հայերի մարդասպանների հոգևոր ժառանգորդները Լիբիայում մահապատժի են ենթարկել անմեղ քրիստոնյաների` եթովպացիների, դեռ մի բան էլ իրենց այդ գազանության մասին տեսագրություն են հրապարակել համացանցում:

Շարունակում են անմեղ մարդիկ զոհվել Դոնբասում… Տեսնելով այդ ամենը, մենք ուղղակի պարտավոր ենք հասկանալ, թե ինչպիսի վատ բան է չհիշելը: Այսօր`հայերի Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի օրը, ես խնդրում եմ ձեզ հարգանքի տուրք մատուցել նրանց պայծառ հիշատակին և ազգային, կրոնական, քաղաքական թշնամանքի բոլոր անմեղ զոհերի հիշատակին: Կհիշենք…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930