Լրահոս
Օրվա լրահոսը

Սրբուհի Արզումանյան. «Ներկա խորհրդարանական ընտրությունները նույնպես կանցնեն բարձր մակարդակով»

Մայիս 03,2015 12:36

 ԼՂՀ  Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան` մայիսի 3–ին ժամը 9.00  ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը ուղիղ եթերով հանդես եկավ Արցախի հանրային հեռուստատեսությամբ:

ԼՂՀ քաղաքացիներին շնորհավորելով Ազգային Ժողովի հերթական ընտրությունների մեկնարկով` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հաղորդեց, որ ժամը 8-ին հանրապետության ողջ տարածքում բացվել են ընտրական տեղամասերը, որոնց թիվը կազմում է 279: Նրա խոսքով, բոլոր տեղամասերում ստեղծված են անհրաժեշտ պայմաններ դրանց բնականոն գործունեության ապահովման և քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման համար:

Սրբուհի Արզումանյանը համոզմունք հայտնեց, որ, ինչպես և համապետական նշանակության նախորդ բոլոր ընտրություններում, ներկա խորհրդարանական ընտրությունները նույնպես կանցնեն բարձր մակարդակով և ընտրողների մեծ ակտիվության պայմաններում:

ԼՂՀ ԿԸՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031