Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ նախագահն այցելել է Գյումրիի վերակազմավորված թիվ 33 ընտրատարածք

Մայիս 04,2015 12:53

Երեկ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը Գյումրիում աշխատանքային հանդիպում է ունեցել ԲՀԿ վերակազմավորված թիվ 33 ընտրատարածքային կուսակցական կազմակերպության պատասխանատուների հետ։ Կուսակցության նախագահը եւ ընտրատարածքի պատասխանատուները քննարկել են ներկուսակցական եւ կազմակերպական մի շարք խնդիրներ։ ԲՀԿ նախագահը պատասխանել է թիվ 33 ընտրատարածքի պատասխանատուների բազմաթիվ հարցերին՝ ներկուսակցական եւ ներքաղաքական խնդիրների հետ կապված։ Քննարկվել են նաեւ Գյումրի քաղաքին եւ նշյալ ընտրատարածքի համայնքներին առնչվող կոնկրետ խնդիրներ։ Մասնավորապես՝ Ախուրյանի, Ամասիայի եւ Աշոցքի ԲՀԿ պատասխանատուներն առաջարկել են օրենսդրական այն նախաձեռնությունները, որոնք առնչվում են նաեւ կոնկրետ իրենց համայնքներին՝ մինչ խորհրդարանում քննարկելը՝ քննարկել նաեւ համայնքների բնակիչների հետ. մասնավորապես՝ համայնքների խոշորացման մասին օրենքը։

Կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է նաեւ կուսակցության քաղաքական խորհրդի մոտեցումները ներքին եւ արտաքին մի շարք հիմնահարցերի, ինչպես նաեւ տնտեսական խնդիրների վերաբերյալ։ Ընտրատարածքի պատասխանատուներն առաջարկել են առաջիկայում կազմակերպել հանդիպում Գյումրիի եւ հարակից համայնքի բնակիչների հետ։ ԲՀԿ նախագահին է հանձնվել նշյալ ընտրատարածքից կուսակցությանն անդամակցելու մի քանի տասնյակ դիմում։

ԲՀԿ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031