Լրահոս
Օրվա լրահոսը

Ալաշկերտի մանկապարտեզի աղիքային վարակի դեպքերը տեղայնացվել են

Մայիս 20,2015 12:36

Ինչպես արդեն տեղեկացրել ենք մայիսի 8-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքից Արմավիր բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք էր հոսպիտալացվել 12 երեխա։ Բոլորը` Ալաշկերտ համայնքի  մանկական նախադպրոցական կազմակերպության սաներ։ Երեխաների մոտ եղել են նույն ախտանշանները` լուծ, փսխում, ջերմություն և ընդհանուր թուլություն։ Նրանց վիճակը գնահատվել է թեթև և միջին ծանրության։ Բոլոր երեխաներն առողջացմամբ դուրս են գրվել, Ալաշկերտի մանկապարտեզի սաների շրջանում նոր հիվանդներ չեն հայտնաբերվել:

Վարակի աղբյուրի պարզաբանման նպատակով ձեռնարկված կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների շրջանակում նմուշառումներ էին իրականացվել հիվանդներից, մանկապարտեզի անձնակազմից, կոնտակտավորիներից, խոհանոցի և խմբասենյակների մի շարք պարագաներից, խմելու ջրից։ Դրանց լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի օգոստոսի 12-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ N2.3.1-0102013 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասի»  հրամանի պահանջների կոպիտ խախտումներ: Հիվանդներից հայտնաբերվել են շիգելլա զոնե, որը հիմնականում բնորոշ է սննդային գործոնին։ Իսկ խոհանոցի և խմբասենյակների մի շարք պարագաներից հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի ախտածին մանրէներ, որը վկայում է երկրորդային ախտոտվածության մասին։ Որոշում է կայացվել մանկապարտեզի գործունեությունը ժամանակավորապես դադարեցնել։

Համաճարակաբանական օրինաչափությունների և լաբորատոր հետազոտությունների արդյունքում կարելի է եզրակացնել, որ արձանագրվել է սննդային ծագման աղիքային վարակի տեղային (լոկալ)  բռնկում:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031