Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ և Չեխիայի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները այցելել են Հայոց Ցեղասպանության հուշահամալիր

Մայիս 20,2015 17:26

Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներն այսօր այցելեցին  Հայոց Ցեղասպանության հուշահամալիր:

Նախարարներ Արտեմ Ասատրյանը և Միխաելա Մարքսովան ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Այնուհետև նախարարներն շրջեցին Հայոց Ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացան նոր մշտական ցուցադրությանը՝ հազարավոր նորահայտ նյութերին, բնօրինակ և եզակի լուսանկարներին, գրքերին և փաստաթղթերին:

«Տեղեկատվությունը, լուսանկարները, տեսանյութերը, որոնք ներկայացված են թանգարանում, ավելի առարկայական են դարձնում 100 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործությունը: Կարծում եմ, Չեխիայի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի այցը Հայաստան, մասնավորապես` Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան, կնպաստի հետագայում Չեխիայի Հանրապետության կողմից Ցեղասպանության ճանաչմանը»,-թանգարանային այցից հետո նշեց նախարար Արտեմ Ասատրյանը:

Շրջայցի ավարտին Չեխիայի  Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի մատյանում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031