Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-ն`ընդդեմ ՌԴ-ի` շահարկելով ԼՂՀ հարցը (տեսանյութ)

Մայիս 21,2015 12:46

Մայիսի 15-18 Բուդապեշտում կայացել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը, որին մասնակցել են հայ խորհրդարանականները: Պատվիրակության կազմում եղել են ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը եւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:

IMG_4790Այսօր խորհրդարանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայաստանյան պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը առավելապես կարեւորեց վեհաժողովի պաշտպանության եւ անվտանգության ու քաղաքական հարցերի հանձնաժողովներում քննարկումները: Քաղաքական հանձնաժողովում քննարկումների ժամանակ խոսք է գնացել նաեւ ԼՂՀ խնդրի մասին: Մասնավորաբար, հարցը ներկայացվել է կոնֆլիկտի հանգուցալուծումը ՌԴ-ի դերակատարման տեսանկյունից:

Հարցը ներկայացվել է ՌԴ- ՆԱՏՕ համագործակցության նախագծի քննարկումների ժամանակ: Կորյուն Նահապետյանը տեղեկացրեց, որ զեկույցում արտացոլված է այնպես, որ ՌԴ-ն է հրահրել կոնֆլիկտը ԼՂՀ-ում եւ հանդիսանում է դրա կարգավորման խոչընդոտը: Հայ պատվիրակներն ասել են, որ դա ապատեղեկատվություն է եւ եթե նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ որեւէ երկրի մասին, պետք է զեկույցում արտացոլված լինի նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամների դերը:

Այլ մանրամասները` տեսանյութում

Զեկույցի ամրագրումներին հայ պատվիրակների անհամաձայնությանն ի պատասխան, նշվել է, որ նպատակը ԼՂՀ հարցի կարգավորմանը չի վերաբերվում, այլ բացառապես ՌԴ դերին:

Թեւան Պողոսյանը նկատեց, որ տվյալ պարագայում հայ պատվիրակների խնդիրը որեւէ մեկին պաշտպանելը չէր, այլ Հայաստանի շահը պաշտպանելը, իսկ դա ենթադրում է, որ թույլ չտալ փաստերի խեղաթյուրում:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031