Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրատեսիլ-2015» մրցույթի շրջանակներում հայկական տաղավար Վիեննայում

Մայիս 22,2015 18:09

Մայիսի 17-23-ը Վիեննայում տեղի ունեցող «Եվրատեսիլ-2015» մրցույթի շրջանակներում Վիեննայի քաղաքապետարանի առջև կառուցվել է «Փոքր Եվրոպա» ավանը, որտեղ 10-ից ավել երկրների շարքում ներկայացված է նաև Հայաստանի տաղավարը: Տաղավարը հնարավորություն է ընձեռում Հայաստանը ներկայացնել որպես զբոսաշրջության տեղանք:

Նախաձեռնությունը տեղի է ունենում Ավստրիայում ՀՀ դեսպանության և Ավստրիայի զարգացման գործակալության, ինչպես նաև Ավստրիայի արևելագիտական ընկերության համատեղ ջանքերով:

Մայիսի 21-ին Հայաստանը ներկայացնող տաղավար այցելեցին Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, Ավստրիայի զարգացման գործակալության գործադիր տնօրեն Մարտին Լեդոլտերը և Ավստրիայի արևելագիտական ընկերության ներկայացուցիչները: Նրանք իրենց ողջույնի խոսքը հղեցին և մասնակիցներին հաջողություն մաղթեցին մրցույթի եզրափակչում:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031