Լրահոս
Օրվա լրահոսը

Աշակերտական ցուցահանդես՝ «Հայացք հարյուր տարի անց. չորրորդ սերունդ» խորագրով

Մայիս 26,2015 18:07

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի ցուցասրահում բացվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դպրոցահասակ գեղանկարիչների աշխատանքների ցուցահանդեսը, որը եզրափակում է վարչական շրջանի աշխատակազմի հայտարարած մրցույթը՝ վարչական շրջանի գեղարվեստի ու հիմնական դպրոցների, մշակութային կրթօջախների սաների մասնակցությամբ։ Ցուցահանդեսում ներկայացվել են մրցույթի երկու փուլերի արդյունքում ընտրված 175 աշխատանքները։

Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը։

Ցուցահանդեսի հինգերորդ օրը՝ հունիսի մեկին, ՀՀ Նկարիչների միության անդամներից բաղկացած հանձնաժողովն ընտրելու է երեք լավագույն աշխատանքները, որոնց հեղինակները պարգևատրվելու են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի կողմից։

Ցուցահանդեսը «Հայացք՝ հարյուր տարի անց. չորրորդ սերունդ» խորագրով է և նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Աշխատանքները թեմատիկ առանձնահատկություն չունեն և կազմակերպիչների խոսքով՝ խորհրդանշում են Ցեղասպանությունից հետո հայերի վերածնունդը։

Երեւանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031