Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու Անի թաղամասում գտել են կոշկակարի դին

Մայիս 31,2015 12:27

Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեցին Գյումրու  Անի թաղամասի Պարույր Սեւակ փողոցի սկզբնամասում բնակվողները՝ այսօր հայտնաբերվել է  իրենց կոշկակարի դին, ընդ որում  այն նույն մասում՝ «Լյուքսեմ» սուպերմարկետի հետնամասում, որտեղ ինքնասպան էր եղել ռուսական  սահմանապահ զորքերի զինծառայող Արթուր Աֆյանը:

Մենք Շիրակի մարզային ոստիկանությունից ճշտեցինք, որ խոսքը 1975 թվականին ծնված Հովհաննես Խաչատրյանի մասին է, որը չի բնակվել Անի թաղամասում, սակայն իր կոշիկի վերանորոգման կրպակը եղել է այդ տարածքում, վերջինս մի քանի օր է՝ կորած է  եղել:  Ինքնասպանության վարկածը բացառում են, իսկ թե  կա՞ն   բռնության հետքեր նրա դիակի վրա,  ըստ ոստիկանության, այս պահին դատաբժշկական փորձաքննություն է ընթանում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031