Լրահոս
Օրվա լրահոսը

Կանխվել է արգելված իրերի ներթափանցման հերթական փորձը

Հունիս 02,2015 11:01

Հունիսի 1-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Վ. Ռ.-ի անվամբ քաղաքացի Ն. Մ.-ի կողմից բերված սառնարանի միջից հայտնաբերել և առգրավել են 7 բջջային հեռախոսներ՝ իրենց լիցքավորիչներով:

Լիցքավորիչներից մեկի միջից զննությամբ հայտնաբերվել է ընդհանուրը՝ 3,2 գրամ քաշով պոլիէթիլենային տոպրակով փոքր չափի երեք գունդ՝ սպիտակ գույնի բյուրեղանման զանգվածով:

Հայտնաբերված զանգվածն ուղարկվել է փորձաքննության:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

 

 ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930