Լրահոս
Օրվա լրահոսը

Սուսաննա Մուրադյան. «ՀՀԿ-ական շատ գյուղապետեր ՀՀԿ-ին մեղադրում են երկիրը քանդելու մեջ»

Հունիս 05,2015 15:15

«Քաղաքացիների ներգրավվածությունը ՏԻՄ ընտրություններին. նախընտրական իրավիճակի գնահատում» թեմայով քննարկման ընթացքում «Մեդիա կենտրոնում» իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները քննարկեցին այն հարցը, թե ինչու են ՏԻՄ ընտրություններում առաջադրվել միայն իշխող կուսակցության ներկայացուցիչները, կամ դրան հարող թեկնածուներ: Ընդդիմությունից հատուկենտ թեկնածուներ կան:

ՀՀԿ կուսակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը նշեց, թե ՀՀԿ-ն մեծ կարևորություն է տվել ՏԻՄ ընտրություններին այն ժամանակ, երբ դեռ իշխանություն էլ չէր. «Դեռևս այն ժամանակ, երբ իշխանություն էլ չէ, ՀՀԿ-ն մարզերում 30-40 մարդ ուներ, ուներ գործող գրասենյակ»:

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը ընդդիմության ցածր ներկայացվածությունը ՏԻՄ ընտրություններում պատճառաբանեց մի քանի հանգամանքներով. « ՀՀԿ-ն համայնքներում ունի գրասենյակներ, այդ պատճառով էլ կարողանում է կազմակերպել ընտրություններին մասնակցությունը: Իշխանությունն ունի ֆինանսական անսահմանափակ միջոցներ, հնարավորություններ պահել գրասենյակներ, շտաբներ համայնքներում, ինչը չես ասի ընդդիմադիր կուսակցությունների մասին»:

Տիկին Մուրադյանը նկատեց, թե իշխանությունը ՏԻՄ ընտրությունները դիտարկում է որպես վերարտադրվելու հիմք: Այնուհետև մտահոգություն հայտնեց, թե համայնքներում ուղղակի «երկնքից են փրկություն սպասում այս իշխանություններից ազատվելու համար»: Ու պատմեց, թե ինչպես է սահմանամերձ գյուղերի գյուղապետերից մեկը դժգոհել ՀՀԿ-ին` լինելով ՀՀԿ-ական ու նշեց, թե «ՀՀԿ-ն երկիրը քանդեց»: Նաև պատմել են , թե ինչպես են իրենց մարզպետները ստիպել դառնալ ՀՀԿ-ական:

Լեռնիկ Ալեքսանյանը հակադարձեց, թե «ՏԻՄ ընտրություններում ֆինանսական մեծ պահանջներ չկան»:

Սուսաննա Մուրադյանի կարծիքով` ՏԻՄ ընտրություններում իշխանություններն ունեն իրենց նախընտրելի թեկնածուն, իսկ մյուսների առաջադրումը ուղղակի ձևական բնույթ է կրում «եվրոպաներին ու դիտորդներին համոզելու համար, որ ժողովրդավարական ընտրություններ են անցկացնում»:

Տիկին Մուրադյանը ամփոփեց. «Ընտրություն կոչվող տրագիկոմեդիան իշխանությունները կազմակերպում են հիանալի և համաշխարհային աստղերի հետ անգամ կարող են համեմատվել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930