Լրահոս
Օրվա լրահոսը

Գնում ենք անդունդը. Ա. Աղաբաբյանը չի բացառում, որ «Հրազդան»-ը կվաճառվի. «Ա1+»

Հունիս 08,2015 17:57 Share

ՀՀԿ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի բիզնես գործերը լավ չեն, սակայն չի պատրաստվում դուրս գալ Հանրապետական կուսակցությունից։

Ինքը ընդունում է՝ կատակ բան չէ, սնանկացման դուռը հասցրեցին իրեն պատկանող «Հրազդան» մարզադաշտը, բայց իրեն անձամբ չեն սնանկացրել. «Հիմնարկին սնանկացրին, ինձ չէ»։

Սակայն ինչպե՞ս է պատահում, որ չեն սնանկանում վարչապետ Հովիկ Աբրահամյանին կամ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին պատկանող ընկերությունները։ Գործարար պատգամավորը չի կարող ասել, ինքը ոչ մեկից նեղացած չէ, հատկապես Սերժ Սարգսյանից.

-Ավելի շատ նեղացած չեմ, ինչքան համարում եմ… իհարկե ոչ նախագահին, նախագահին ամեն բան չի ասվում։

-Միգուցե մոտենաք դուք հայտնեք։

-Է, որտե՞ղ մոտենամ։

-Գալուստ Սահակյանի միջոցով։

-Գալուստ Սահակյանը թող իրա հարցերը լուծի։

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել