Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյանը`Լևոն Զուրաբյանին. «Երբ Նաիրա Զոհրաբյանի մատը խառն էր, Ձեր ելույթներն ավելի հաճույքով էի լսում»

Հունիս 09,2015 15:35

Հանրաքվեի մասին ՀՀ օրենքի փոփոխությունների մասին խորհրդարանում բուռն քննարկումներ ծավալվեցին: ՀՀ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հորդորեց վերջ տալ քննարկումներին ու անցնել առաջ: Նա հիմնավորեց. «Հերթական անգամ ամբիոն ենք տրամադրում, որ մարդիկ գան իրենց նախընտրական կայացման գործընթացը կատարեն»:

Այս ընթացքում դահլիճից արձագանքում էր Հեղինե Բիշարյանը: Հովհաննես Սահակյանը պատասխանեց. « Տիկին Բիշարյան, կարծես թե Ձեզ մոտ նոր դրսևորումներ եմ նկատում»:

Դառնալով Լևոն Զուրաբյանի` ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության մասին  ակնարկին, պարոն Սահակյանը պատասխանեց. «Երբ ասացիք, որ համագործակցում են այս քաղաքական թիմերը, ապա ես էլ ասեմ, որ երբ համագործակցում էիք ԲՀԿ-ի հետ, և Զոհրաբյանի մատը խառն էր, շատ ավելի հաճույքով էի լսում Ձեր ելույթները, քան հիմա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930