Լրահոս
Օրվա լրահոսը

Թմրամիջոցը պոկել է Վարդենիկ գյուղի իր տան հողամասում աճեցված թփերից մեկից

Հունիս 11,2015 16:18

Հունիսի 8-ին, ժամը 14:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, դատապարտյալ Բ. Գ.-ին տեսակցության եկած հոր՝ Հ. Դ.-ի անձնական զննությամբ, գոտու միջից հայտնաբերել և առգրավել են 1,3 գրամ դեղնականաչավուն զանգված:

Քաղաքացի Դ. Հ.-ն հայտնել է, որ թմրամիջոցը պոկել է Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի իր տան հողամասում աճեցված թփերից մեկից: Ոստիկանության Աշտարակի բաժնի աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում վերջինիս հողամասից հայտնաբերվել և առգրավվել է մի քանի կանեփանման թուփ, ինչն ուղարկվել է փորձաքննության:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930